Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը սերունդներին է փոխանցում հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը սերունդներին է փոխանցում հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները
13.02.2017 | 18:46

Փետրվարի 15-ին մեկնարկելու է Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը։ Փետրվարի 13-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում փառատոնին նվիրված մամուլի ասուլիսում բանախոսները խոսեցին փառատոնի նպատակի, համերգային ծրագրերի, այս նախաձեռնության շրջանակներում իրականացված աշխատանքների մասին։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։ Այս տարի երաժշտական այս տոնը նվիրվում է հայ անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին և կոչվում է Հարո Ստեփանյան-ֆեստ:


Ասուլիսի ընթացքում կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը շեշտադրեց նախաձեռնության կարևորությունը. «Հիանալի նախաձեռնություն է, մենք պետք է անպայման արժևորենք մեր մեծերին: Հարո Ստեփանյանը մեր մեծ կոմպոզիտորներից է, որը ստեղծագործել է տարբեր ժանրերում: Գրել է գործեր, որոնք կարծես մոռացված են: Երիտասարդական նվագախմբի այս նախաձեռնությունը ուրախացնում է: Նորից կհնչեն Հարո Ստեփանյանի, բացի այդ, մեր նորագույն կոմպոզիտորների գործերը, կլինեն պրեմիերաներ։ Փառատոնի գաղափարն է ստեղծել և բացահայտել արժեքներ: Համոզված եմ, որ այն կբացահայտի նորանոր գործեր, որոնք հետագայում կյանք կունենան»:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը կարևորեց փառատոնի անցկացումը: Փառատոնի նպատակն է պահպանել հայ կոմպոզիտորական արվեստի շարունակականությունը:

«Եվս մեկ անգամ հնարավորություն ունենք հնչեցնելու ժամանակակից կոմպոզիտորների գործեր, անդրադառնալ նրանց հոբելյաններին: 5 համերգների ընթացքում հնչելու են հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ»,- ասաց Արմենուհի Ղազարյանը՝ շեշտելով, որ փառատոնի շրջանակներում շատ կարևոր գործ է արվել՝ թվայնացվել է Հարո Ստեփանյանի ժառանգությունը, որը կպահպանվի և կփոխանցվի սերունդներին:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ պատասխանատու և պարտավորեցնող է խոսել ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող այս փառատոնի մասին: «Կարևորում եմ, որ մեզանում կա փառատոն, որը շատ նեղ մասնագիտական է, բայց ունի շատ կարևոր նպատակ և առաքելություն. երիտասարդաները, և ոչ միայն, պետք է տեսնեն մեր հերոսներին: Հարո Ստեփանյանը մեծագույն կոմպոզիտոր է: Կան շատ լավ կոմպոզիտորներ, որոնց հնարավորություն կընձեռվի այս փառատոնի շրջանակում ներկայացնել այն, ինչին նրանք նվիրել են իրենց կյանքը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:


Մաեստրո Սմբատյանը տեղեկացրեց նաև, որ անցած յոթ տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում թվայնացվել են 50-ից ավելի հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են ավելի քան 200 ստեղծագործություններ, իրականացվել են հայ կոմպոզիտորների՝ 150-ից ավելի ստեղծագործությունների պրեմիերաներ:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական հարցերի պատասխանատու Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ Հարո Ստեփանյանը մեծ ավանդ է ունեցել հայ դասական երաժշտության զարգացման գործում: Ստեղծագործել է գրեթե բոլոր ժանրերում և ավանդել է մեծ ստեղծագործական ժառանգություն: Ցավոք, կոմպոզիտորի ստեղծագործությունները տասնամյակներ ի վեր չեն կատարվում, ինչի հիմնական պատճառը նոտաների անմխիթար վիճակն է:Հարո Ստեփանյանի ստեղծագործությունների նոտաները պահպանվում են կոմպոզիտորի արխիվում՝ ձեռագիր վիճակում:

Կոմպոզիտորը գրել է արժեքավոր ստեղծագործություններ ոչ միայն սիմֆոնիկ նվագախմբի, այլ նաև կամերային անսամբլների համար. վերջիններս մեծ գեղարվեստական արժեք են ներկայացնում և երբևէ չեն կատարվել:
Սարգիս Բալբաբյանը խոսեց նաև փառատոնի շրջանակներում ընդգրկված սիմֆոնիկ և կամերային համերգների ծրագրերի մասին։

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ